Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

#JTI-ը կդադարեցնի ներդրումները Ռուսաստանում

856
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 18:30
#JTI-ը կդադարեցնի ներդրումները Ռուսաստանում

Ծխախոտային արտադրանքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Japan Tobacco International-ը (JTI), կդադարեցնի ներդրումային և շուկայավարման գործունեությունը Ռուսաստանում, հայտնել է ընկերությունը։
«JTI-ը կդադարեցնի ողջ նոր ներդրումային և մարքեթինգային գործունեությունը Ռուսաստանում: Ռուսաստանում գործունեության մարտահրավերները ներկայումս աննախադեպ են, և JTI-ին որոշ ժամանակ է պետք գնահատելու այն իրավիճակի երկարաժամկետ ազդեցությունը, որին բախվում են Ռուսաստանի բոլոր խոշոր միջազգային ներդրողները»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանում ընկերությանը պատկանում է չորս գործարան։ Ընդհանուր առմամբ, ընկերության ռուսական ստորաբաժանումում աշխատում է մոտ 4 հազար աշխատակից։ Ծխախոտային ընկերությունը չի բացառել Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ամբողջական փակումը աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակի ֆոնին։