Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի, եթե Մոսկվան բռնագրավի Ռուսաստանից հեռացող արևմտյան ընկերությունների ակտիվները

526
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 23:12
ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի, եթե Մոսկվան բռնագրավի Ռուսաստանից հեռացող արևմտյան ընկերությունների ակտիվները

ԱՄՆ-ի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն, եթե Մոսկվան բռնագրավի Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքը դադարեցնող արևմտյան ընկերությունների ակտիվները։ Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Եթե (Ռուսաստանի Դաշնության կողմից) նման գործողություններ լինեն, ես վստահ եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք, բայց այս պահին ոչինչ չի եղել»,- ասել է նա։