Iveco-ն դադարեցրել է բեռնատարների մատակարարումները Ռուսաստան և Բելառուս
![]() Բեռնատարներ արտադրող իտալական Iveco Group-ը դադարեցրել է մեքենաների մատակարարումները Ռուսաստան և Բելառուս, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Գերիտ Մարքսը։ Նա հավելել է, որ ավտոարտադրողը դիտարկում է ռուսական համատեղ ձեռնարկությունից (Iveco-AMT-ը հավաքում է Trakker արտաճանապարհային ծանր բեռնատարներ) դուրս գալու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։ Բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Այդ մասին, մասնավորապես, հայտարարել են ավտոարտադրողները՝ Ford, General Motors, Porsche, Suzuki, Volkswagen, Volvo ընկերությունները, իսկ բեռնատար MAN արտադրողը դադարեցրել է ավտոմեքենաների և բաղադրիչների արտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Շքեղ մեքենաներ արտադրող Ferrari-ն և Lamborghini-ն նույնպես որոշել են դադարեցնել ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
