ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 2786 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ռազմական օդանավակայանների 90%-ը
![]() Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է գերատեսչությունում, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգն արդեն «օջախային բնույթ ունի» և չի կարող էականորեն հակազդել ռուսական ավիացիային։ ՌԴ ՊՆ-ն արձանագրում է ուկրաինական ռազմական ավիացիայի կողմից թռիչքների եզակի փորձեր միայն, ասվում է գերատեսչությունում։ «Ռուսական օդատիեզերական ուժերը ցամաքում և օդում ոչնչացրել են 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Ուկրաինան օդային իրավիճակի մասին տեղեկատվություն է ստանում E-3A ինքնաթիռներից, որոնք հերթապահում են Լեհաստանի օդային տարածքում։ Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը, որտեղ տեղակայված էր ռազմական ավիացիայի հիմնական մասը, շարքից դուրս են եկել։ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 137 Ս-300, Բուկ Մ-1 և Ս-125 զենիթահրթիռային համակարգ։ Ոչնչացվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության 81 ռադիոտեղորոշիչ կետ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական հսկողության կորստի»,- ասվում է զեկույցում։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
