Բնակարանների գները բարձրացել են, շուկան` ակտիվացել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ դրանք ավելի են բարձրանալու: Թերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Փոխարենը Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 1100, Ավանում՝ 1000 դրամով, Աջափնյակում՝ 500 դրամով, Մալաթիայում՝ 1100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2100 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2050 դրամով, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 353 հազար 500 դրամով, Ավանում 316 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 312 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 309 հազար դրամով: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում և՛ անցյալ տարվա դեկտեմբերին, և՛ այս տարվա հունվարին արժեցել է 190 հազար 50 դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
