«Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք». Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումը. «Անցած տարի լրատվականների էջերը ցնցեց Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի «արտահոսած» հարցազրույցը, որտեղ նա պնդում էր, որ միջուկային գործարքի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է: Իրանի ԱԳՆ-ն Զարիֆի խոսքերը չհերքեց, բայց հայտարարեց, որ դա նախարարի անձնական կարծիքն է: Մեկ տարի անց՝ այսինքն՝ այս տարվա մարտի 4-ին, երբ միջուկային ծրագրի շուրջ բանակցող բոլոր կողմերն արձանագրեցին, որ ամեն ինչ պատրաստ է գործարքի կնքմանը, Մոսկվան նորից խափանեց գործընթացը՝ ինչ-որ անհեթեթ գրավոր երաշխիքներ պահանջելով: Նույն օրն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր, արդեն հայտնի դարձած տեքստը հրապարակեց, որտեղ աջակցությունն էր հայտնել Ուկրաինային և Զելենսկուն և պնդել էր, որ այդ պատերազմը սատանիստների գործն է: Ահմադինեժադը հաճախ է հղում անում Խոմեյնիի այն խոսքերին, որ՝ ԱՄՆ-ն մեծ սատանան էր, իսկ ԽՍՀՄ-ը՝ փոքրը: Նա ակնհայտորեն մինչ օրս չի ներել ռուս «գործընկերներին», որոնք Քոչարյանի օրոք հասան նրան, որ Իրանից Հայաստան ձգվող գազատարի տրամաչափը երկու անգամ փոքրանա, որպեսզի բացառվի Հայաստանով իրանական գազի տարանցման տարբերակը: Քանի որ Եվրոպայում գազի գինն արդեն հասնում էր $3,500-ի, աշխարհի խոշորագույն գազային պաշարներն ունեցող Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները հանելու գործընթացը, ըստ երևույթի, շուտով կավարտվի: Այդ գազը Եվրոպա հասնելու երկու ճանապարհ ունի՝ Սիրիա և Հայաստան: Երկու երկրներում էլ ռուսական արգելափակիչ ռազմական բազա կա: Սիրիայում այդ բազայի հիմքերն այս պահին շատ ամուր են, իսկ Հայաստանում՝ բավականին փխրուն: Հետևաբար, Մակրոնը ոչ թե Բաշար Ասադին է կանչել Փարիզ, այլ՝ Նիկոլ Փաշինյանին: Վաղը՝ մարտի 9-ին, Փաշինյանը պետք է մեկնի Փարիզ, որտեղ, ըստ ամենայնի, իր առաջ դնելու են ընտրություն՝ կա՛մ ռուսների հետ ես, կա՛մ մեր (ասել է թե՝ եվրոպացիքի): Իրադարձությունների այս շղթայում տեղի ունեցավ միջադեպ Երասխում, որի ընթացքում սպանվեց մեր մի զինվոր: Սա էլ Մոսկվայի «հրավերն» էր Փաշինյանին, որ նա հանկարծ չմոռանա՝ ով է իր պապան: Այդ հարձակումը նաև հիշեցում էր Իրանին այն մասին, որ Ադրբեջանը կարող է ամեն պահին մտնել Սյունիքը, կտրել ու փակել իրանական գազի տարանցման հարցը: Ես կարող եմ արդեն կանխագուշակել նաև ռուսական կողմի ապագա անգործության արդարացումները, կասեն՝ եթե դուք մեզ Ուկրաինայում չեք սատարում, ինչո՞ւ ենք մենք պարտավոր սատարել ձեզ Սյունիքում: Սակայն ես վստահ եմ, որ Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն անընդհատ կրկնում է, որ չի հանդուրժի սիոնիստական ռեժիմն իր հյուսիսում, և որ ՀՀ սահմանները պետք է անխախտելի լինեն: «Սիոնիստական ռեժիմի» առաջխաղացումը դեպի Սյունիք միանշանակ վերջին կաթիլն է լինելու: Հ. Գ. Իմիջիայլոց, կարո՞ղ եք գուշակել, որ երկիրն է աշխարհի ամենախոշոր գազ արտադրողը: Արդեն պիտի որ կարողանաք: Այո՛, դա, իհարկե, ԱՄՆ-ն է: Երկրորդ ու երրորդ տեղում գտնվող ՌԴ-ն ու Իրանն իրար հետ ավելի քիչ են արտադրում, քան, Խոմեյնիի ասած, մեծ Սատանան՝ ԱՄՆ-ն: Ո՛չ նավթի, ո՛չ գազի շուկայում ԱՄՆ-ն մրցակից չունի: Ուրիշ հարց, որ ԱՄՆ-ի ու բուն գազ ու նավթ արտադրողների շահերը կարող ա չհամընկնեն...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
