«Մենք գների կտրուկ բարձրացում միշտ ենք տեսնում». Ռուբեն Ստեփանյան
![]() Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալու ոչինչ չկա։ Մենք գների կտրուկ բարձրացում տեսնում ենք միշտ։ Որովհետև մարդկանց հոծ զանգվածի համար կյանքի կարգախոս է՝ «չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ»։ Ու պահանջարկի բարձրացումը ստեղ կապ չունի։ Նորմալ երկրներում Նոր տարվա շեմին, չնայած պահանջարկի բարձրացմանը, ապրանքների գները չեն հասնում աստղաբաշխական թվերի՝ ի տարբերություն մեր երկրի։ Մի ամիս է Լուսակերտի թռչնաֆաբրիկան դռներ է ջարդում, թե ձուն շատ էժան է, ձեռնտու չէ այլևս։ Սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գերշահույթ են ստացել ու ձայները դուրս չէր գալիս, նայեք ձվի գինն անցած տարվա մարտ ամսին։ Ամռանը տաքսիների գներն ո՞վ էր հասցրել երկինք։ Էլի նույն անբարեխիղճ աշխատանքի շնորհիվ չէ՞ր։ Երբեք Գյումրիում տան ամսեկան վարձը չի եղել 150 000-ից բարձր։ Հիմա հասել է ընդհուպ 500 000-ի։ Հա, ասենք թե մեկ ամիս մնացին։ Հետաքրքրվելու են, իմանան, որ ուռճացված գներ են, թողնելու են գնան ուրիշ երկիր։ Օրինակ՝ Վրաստան և Թուրքիա։ Ի՞նչ է, մտածում եք Վանը կամ Ռիզեն աշխատելու համար ավելի անհարմար են, քան Երևանն ու Գյումրին»։ Աղբյուրը` Ռուբեն Ստեփանյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
