Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերականգնման արժեքը կկազմի մոտ 17 մլն դոլար
![]() Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում»,- նշված է գերատեսչության գրավոր պատասխանում։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլիչի երկրորդ հանդիպումը: Ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Ավելի վաղ նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երասխ-Ջուլֆա (Ջուղա)-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
