Ուկրաինան ազգայնացնում է երկրում գտնվող ռուսական ակտիվները
![]() Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել ամբողջ երկրում Ռուսաստանի Դաշնությանը, ռուսական ընկերություններին կամ Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող օբյեկտների հարկադիր բռնագրավման մասին։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքում: Ընդունված օրինագիծը նախատեսում է, որ ռուսական գույքի բռնագրավման մասին որոշումը կկայացնի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ նախարարների կաբինետի առաջարկությամբ։ Այն պետք է ուժի մեջ մտնի Ուկրաինայի նախագահի հրամանագրով։ Նախարարների կաբինետի ներկայացումը պետք է պարունակի հարկադիր առգրավման ենթակա օբյեկտների ցուցակ՝ գույքի հասցեներով, ռուս սեփականատերերի անուններով, ինչպես նաև բռնագրավման պայմաններով: Օրենքը թույլ է տալիս ազգայնացնել շարժական և անշարժ գույքը, փողը, բանկային ավանդները, արժեթղթերը, կորպորատիվ իրավունքները և ցանկացած այլ գույք, որը գտնվում կամ գրանցված է Ուկրաինայի տարածքում և ուղղակիորեն կամ փոխկապակցված անձանց միջոցով պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը և նրա ռեզիդենտներին: Բռնագրավված գույքը կփոխանցվի մասնագիտացված պետական ձեռնարկություն։ Նման օբյեկտների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը չի դադարի նույնիսկ այն դեպքում, եթե դատարանը որոշի հայցը ապահովել ռուս սեփականատիրոջ շահերից: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
