Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

SAP-ն ու Oracle-ն ամբողջությամբ դադարեցնում են գործունեությունը Ռուսաստանում

646
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 16:48
SAP-ն ու Oracle-ն ամբողջությամբ դադարեցնում են գործունեությունը Ռուսաստանում

Ամերիկյան Oracle կորպորացիան, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատանքները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Գերմանական SAP-ը ևս հայտարարել է Ռուսաստանում ապրանքների վաճառքի դադարեցման մասին: Ընկերությունը նաև հայտնել է, որ 1 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին: