Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Նախորդ տարիների պատմությունը կրկնվում է՝ ձվի գնի առումով»․ Փաշինյան

346
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 12:24
«Նախորդ տարիների պատմությունը կրկնվում է՝ ձվի գնի առումով»․ Փաշինյան

«Մենք հիմա լրատվամիջոցների վերնագրերում տեսնում ենք, որ էլի նախորդ տարիների պատմությունը կրկնվում է՝ ձվի գնի առումով․ էս դեպքում կտրուկ անտրամաբանական գնանկում ունենք»,- այսօր՝ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեզ անհանգստացնում է, քանի որ, օրինակ, Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնում ձվի գները։ Ես գիտեմ, որ ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգի տակ է պահում իրավիճակը»,- նշեց վարչապետը։
«Պարո՛ն Գևորգյան, տեսա նաև, որ մրցակցության չարաշահման դեպքեր չեք արձանագրել, ինչպե՞ս ենք կառավարելու իրավիճակը, որ Զատկի տոներին և հետագայում նույն պրոբլեմը, ինչ նախկինում, չունենանք։
«Էս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում հինգ տոկոսը ու շղթայաձև ռեակցիա է տվել, այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, որտեղ գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղերում գինը ևս իջել է, և շղթակայան ռեակցիա է տվել»,- ի պատասխան ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Նախորդ տարիների պատմությունը կրկնվում է՝ ձվի գնի առումով»․ Փաշինյան