Դուբայում գործող Mashreq բանկը դադարեցնում է Ռուսաստանից ֆինանսական հաստատությունների վարկավորումը
![]() Դուբայում տեղակայված Mashreq բանկը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահին մասնավոր բանկերից մեկը, դադարեցրել է ռուսական ֆինանսական հաստատությունների վարկավորումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց՝ վերջին տարիներին Mashreq-ը զգալիորեն մեծացրել է իր միջազգային վարկային պորտֆելը զարգացող շուկաներում, այդ թվում՝ ռուսական ֆինանսական կառույցներին վարկեր տրամադրելով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո բանկը որոշել է վերանայել ռիսկային քաղաքականությունը։ Reuters-ը նշում է, որ ավելի վաղ մերձավորարևելյան բանկերը չէին սահմանափակում իրենց ներկայությունը ռուսական ֆինանսական շուկայում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկնելու մտավախության պատճառով: Միևնույն ժամանակ, աղբյուրներն ընդգծել են, որ Ռուսաստանից ֆինանսական կազմակերպությունների վարկավորումը դադարեցնելու որոշումը կայացվել է Mashreq-ի ղեկավարության կողմից՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով և պայմանավորված չէ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի որևէ ցուցումով կամ առաջարկությամբ։ Նշվում է, որ Պարսից ծոցի արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, չեզոք դիրք են գրավում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։ ԱՄԷ սուվերեն հիմնադրամը Mubadala-ն, որը մոտ 3 մլրդ դոլար է ներդրել ռուսական ընկերություններում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային մարմինը, որը ՎՏԲ բանկի փոքրամասնության բաժնետոմսերի սեփականատերն է, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, թե արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
