Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() Ձեզ ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը՝ հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին. «Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն ամեն ինչից վեր Բնական պետք է լինի, երբ բազմալեզու հայախոսը մայրենիով խոսելիս ուշադիր լինի իր խոսքի նկատմամբ և գործածի հայերեն բառեր (այդ թվում՝ եզրույթներ)։ Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ավելի շուտ ցուցամոլություն։ Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ խրախուսելով հայերեն բառերի գործածումը։ 1. ամորֆ – անձև 2. անգլիցիզմ – անգլիաբանություն 3. աուդիտոր – 1. հաշվեքննող, 2. հաշվեքննիչ 4. աուտենտիկ – 1․ իսկական, բնագրային, 2. հավաստի 5. բրա – որմնաջահ 6. էրոզիա – 1. քայքայում, 2. ողողամաշում, 3․ բժշկ․ քերծվածք 7. թեոլոգիա – աստվածաբանություն 8. ինիցիալ – սկզբնատառ(եր), անվանատառ(եր) 9. լեոպարդ – ընձառյուծ 10. լուպա – խոշորացույց 11. կապսուլա – դեղապատիճ, պատիճ 12. կապրիզ – քմահաճույք, կամակորություն 13. կիոսկ – կրպակ 14. հեգեմոնիա – գերիշխանություն 15. հիերարխիա – պաշտոնակարգություն, աստիճանակարգություն, ստորակարգություն 16. մարշրուտ – երթուղի 17. մելոդիա – մեղեդի 18. մելոման – երաժշտամոլ, երաժշտասեր 19. մետաֆոր(ա) – փոխաբերություն 20. մետեորիտ – երկնաքար 21. մոդիֆիկացիա – ձևափոխություն 22. նատուրա – 1․ բնություն, 2․ բնույթ, բնավորություն, 3․ էություն 23. նեոլոգիզմ – նորաբանություն 24. նևրոլոգ – նյարդաբան 25. պարալիչ/պարալիզ – կաթված 26. պելիկան – հավալուսն 27. պրաբել (ռուս. пробел) – բացատ 28. ռադիացիա – ճառագայթում, ճառագայթահարում 29. տաբլետկա – հաբ, դեղահաբ, դեղահատ 30. ունիվերսալիա – ընդհանրույթ»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
