Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոխորհրդարանը կոչ է արել ամբողջությամբ անջատել Ռուսաստանն ու Բելառուսը SWIFT համակարգից

618
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 21:42
Եվրոխորհրդարանը կոչ է արել ամբողջությամբ անջատել Ռուսաստանն ու Բելառուսը SWIFT համակարգից

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին» բանաձևի նախագծում, որը կքվեարկվի երեքշաբթի Եվրոխորհրդարանի արտահերթ նիստում, Եվրոխորհրդարանը կոչ է անում բոլոր ռուսական բանկերին անջատել եվրոպական ֆինանսական համակարգից, ինչպես նաև հանել Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը SWIFT համակարգից։
Եվրոխորհրդարանը նաև կոչ է անում վերջնականապես հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարից։
«Եվրոխորհրդարանը հնարավորինս խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և ներխուժումը դրա վրա, ինչպես նաև Բելառուսի ներգրավումն այդ ագրեսիայում»,- ասվում է փաստաթղթում։