25 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան կգումարվի
1750
Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 09:12
![]() ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցել է Ուկրաինայի հարցով Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանի անցկացման առաջարկին: Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 11 անդամներ, դեմ է արտահայտվել Ռուսաստանը, բայց քանի որ քվեարկությունն ընթացակարգային է, վետոյի իրավունքը չի գործում։ Երեք երկիր, այդ թվում՝ Չինաստանը, ձեռնպահ են մնացել։ Ակնկալվում է, որ միջոցառումը տեղի կունենա 24 ժամվա ընթացքում։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը գումարվել է 1997 թվականին՝ Պաղեստինում տիրող իրավիճակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի աշխատանքի սկզբից ի վեր նման 10 նիստ է եղել։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
