Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ

1000
Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 22:00
Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ

Բելառուսի տարածքից հրթիռային հարձակում է իրականացվել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի օդանավակայանի վրա, հայտնում է Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության (Գոսպեցսվյազ) թլթեգրամ-ալիքը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ժիտոմիրի օդանավակայանը հրթիռակոծվել է Բելառուսից։

Կիրակի օրը Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռների արձակման մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ «Մոզիրի շրջանից «Իսկանդերների» արձակում Ուկրաինայի ողջ տարածքում. գործարկումը ժամը 17:00-ի սահմաններում»,- գրել է Գերաշչենկոն։