Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ ըմբշամարտիկի դին

839
Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 10:42
Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ ըմբշամարտիկի դին

Փետրվարի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ: