Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին

1200
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 00:42
Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին

Օդեսայի մարզում գտնվող Զմեինի կղզին գրավել են ռուս զինվորականները։Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։
«Կղզում գտնվող սահմանապահների հետ կապը կորել է։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Զմեինի կղզին գրավվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ վարչությունը հավելել է, որ կղզում ավերվել է ողջ ենթակառուցվածքը, ոչ մի կանգուն շինություն չի մնացել: