Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական գազից ու նավթից

1116
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 22:30
Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական գազից ու նավթից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կներառեն ռուսական նավթի և գազի դուրսբերում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բացի այդ, Ջոնսոնի խոսքով, Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ժամանած ընկերություններին արգելելու է առևտուր անել դոլարով և ֆունտ սթերլինգով։

Նաև, ըստ նրա, Լոնդոնը չի բացառում Ռուսաստանի անջատումը SWIFT վճարային համակարգից, սակայն դրա համար պահանջվում է դաշնակիցների միակարծություն։ Եվրոմիությունում նույնպես քննարկվում է նման պատժամիջոց, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, պետություններն այդ հարցում միասնական դիրքորոշման չեն եկել։