«Ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա». նախարար
2573
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 13:12
![]() «Առաջարկը եկել է բուհից. բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ընդունել է ի գիտություն: Բուհը հայտարարում է, որ չի կարողանում ապահովել որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի փակմանը: «Հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում այս պահին չկա, բայց որ այդպիսի հարց դրված է քննարկման, այո՛»: «Ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա»,- պատասխանելով լրագրողի մեկ այլ հարցին՝ ասել է Վահրամ Դումանյանը։ «Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, ես չեմ հասկանում»,- նշել է նա: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
