«Կրթական ռեֆորմը պետք է սկսել դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքությունն արմատախիլ անելուց». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Կրթական ռեֆորմը պետք է սկսել դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքությունն արմատախիլ անելուց, անգամ 100 դրամ հավաքելուց: Սա Հայաստանի համար բազմակի առավել վնասակար երևույթ է, քան, օրինակ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Բայց, ամենայն լրջությամբ, դպրոցներում ու մանկապարտեզներում տարբեր տոնական առիթներով դրամահավաքությունը ոչ այլ ինչ է, քան հասարակության հաճկատար մտածողության «ինստիտուցիոնալացում»: Կառավարությո՛ւն, եթե հարկ է, անգամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով արմատախիլ արեք էդ երևույթը դպրոցներից ու մանկապարտեզներից: Խնդիրը չի լուծվի առանձին ծնողների ընդվզումով. փորձը ցույց է տալիս, որ երևույթը վերացնելու իմաստով դա չունի օգուտ: Առանձին ծնողներ կարող են հրաժարվել, նրանց երեխաները կարող են դառնալ որոշ ուսուցիչների և, այսպես կոչված, ծնողկոմիտեների «աչքի փուշը», և վերջ: Երևույթը կշարունակվի: Հետևաբար, խնդիրը պետք է դրվի պետական մակարդակով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
