Անկախությունից ի վեր՝ թուրքական մասնակցությամբ 139 կազմակերպություն է գրանցվել ՀՀ-ում․ FIP
![]() Փաստերի ստուգման հարթակը գրում է. ««Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև պարզել է Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները: Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ ֏ 1 մլրդ 833 մլն: Թուրքական ընկերությունները Հայաստանում Միևնույն ժամանակ, FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործող 139 կազմակերպությունում։ Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ ՀՀ-ում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
