Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ձուն երբեք այսքան թանկ չի եղել». Ն. Կիրակոսյան

1006
Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 13:42
«Ձուն երբեք այսքան թանկ չի եղել». Ն. Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է. «Ձվի մեկ հատիկի միջին գինը 100-200 դրամ է։ Այսքան թանկ ձուն երբեք չի եղել։
«Սերժի ժամանակ» մեկ-երկու անգամ ձվի գինը թռավ 100 դրամ։ Ինչքան խնդիրը բարձրաձայնում էինք, հարցը չէր լուծվում, տեղական ձուն քիչ էր ու թանկ։
Հարցը լուծվեց միայն այն ժամանակ, երբ տարեկան լրագրողների ամանորյա հանդիպման ժամանակ այդ հարց ուղղեցի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին։ Չնայած ամոթալի էր, որ մի ձվի հարցն էլ պետք է նման բարձր մակարդակով լուծվեր, այլ ոչ գյուղնախարարի մակարդակով, բայց կարևոր էր թանկացման դեմ պայքարել։
Այնուամենայնիվ, ի տարբերություն «նախկինների ժամանակավա», այսօր չկա գյուղատնտեսության նախարարություն, չկա գյուղմթերքի ոլորտը կարգավորող պետական մարմին, իսկ երկրի ղեկին թշնամու գործակալն է։
Սննդի գների շուկան կարգավորող համակարգն էլ յա եղած, յա չեղած հաշիվ է»։