Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Դիտարկված երկրների մեծ մասում ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան ՀՀ-ում». Բաբկեն Թունյան

520
Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 00:06
«Դիտարկված երկրների մեծ մասում ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան ՀՀ-ում». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մի շարք ցուցանիշների գծով ԱՊՀ երկրների համեմատականը։ Գնաճի մասով տվյալները, որոնց հիման վրա կազմել եմ այս գծապատկերը, վերաբերում են 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածին։

Ինչպես տեսնում եք, դիտարկված երկրների մեծ մասում ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան Հայաստանում։ Ավելի ցածր գնաճ արձանագրվել է Մոլդովայում, Ադրբեջանում և Ռուսաստանում»։

Աղբյուրը`   Բաբկեն Թունյան