ՌԴ ՊՆ-ն հայտնում է Սիրիայի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների մասին
![]() ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել սիրիական Դամասկոս նահանգին։ Ինչպես ճեպազրույցում նշել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ (կոնտրադմիրալ) Օլեգ Ժուրավլևը, Իսրայելը նախ հրթիռային հարձակում է իրականացրել Բեյրութի հարավ-արևելյան օդային տարածքից։ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է խոցել. որոշ ժամանակ անց հարձակումը կրկնվել է։ Եվս մի քանի ժամ անց իսրայելական ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ, չհատելով Սիրիայի օդային տարածքը, գրոհել են Դամասկոսի նահանգի Կիսվա գյուղի տարածքում գտնվող թիրախները։ Ընդհանուր առմամբ, սիրիական հակաօդային պաշտպանությունը ռուսական արտադրության զինատեսակներով ութ հրթիռ է ոչնչացրել։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
