Արդյո՞ք գնաճի հարցում միտումնավորություն կա. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Լսե՞լ եք՝ Հայաստանում մի անեկդոտ է շրջանառվում. եթե մի առավոտյան արթնանանք ու նոր թանկացման մասին չտեղեկանանք, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլևս իշխանության ղեկին չեն: Համաձայն ենք՝ սև հումորի շարքին կարելի է դասել, բայց փաստ է, որ օր-օրի ավելի ու ավելի են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ջուրը, էլէներգիան ու գազը: Վերջին շրջանում առանձին ոլորտների փորձագետներ կարծիք են հայտնում, թե թանկացումների թիվ մեկ շահառուն կարող է հենց գործադիր իշխանությունը լինել: Մասնավորաբար, թերթի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել էր, թե գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել»,- նշել էր նա: Ինչ վերաբերում է գյուղմթերքի գներին, ապա «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ հնարավոր է՝ միտումնավորություն կա, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,- ահազանգում է Բերբերյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
