Պատմական ռեկորդ. Եղիսաբեթ 2-րդը նշում է գահակալման 70-ամյակը
![]() Այսօր Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը դառնում է բրիտանացի առաջին միապետը, ով նշում է գահակալման պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը: Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, իսկ 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխն է։ Նաև հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։ Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվել է բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպմամբ՝ Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։ Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։ ![]() |

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
131Երեկ, 14:18
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
137Երեկ, 09:54
Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան
122Երեկ, 09:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
22314.10.2026, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
19914.10.2026, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
19113.10.2026, 23:12

