Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Մեկնարկել է Flyone Armenia ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

942
Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 19:36
Մեկնարկել է Flyone Armenia ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է․ «FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»: