«Զարմանալի է, որ հանրության մեծ հատված զարմացել է փոխնախարարի զեկույցից». Սուրեն Սահակյան
![]() «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի ա, որ հանրության մեծ հատված զարմացել ա կրթական ոլորտում տիրող ողբերգական վիճակի մասին ԿԳՍՄ փոխնախարարի զեկույցից։ Ժողովո՛ւրդ, անկեղծ, դուք ամենօրյա ռեժիմում էդ անգրագիտությանը չեք հանդիպո՞ւմ ձեր առօրյա կյանքում։ Բանկի ոչինչ չհասկացող աշխատողներից մինչև բազմատեսակ պաշտոնյաներ, «Հայփոստ»-ի աշխատողից մինչև դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ, ձեզ չեն հանդիպո՞ւմ: Վերջերս հեռախոսով մի ապրանք էի պատվիրում, աշխատողից հարցնում եմ՝ ինչքա՞ն ա հզորությունը վատտերով։ Կազմակերպության աշխատակիցն ասում ա՝ գիտեք, ո՛չ արտադրողն ա դրա մասին հայտնել, ո՛չ էլ կարողացել ենք դրա մասին ինչ-որ տեղեկություն գտնել։ Ապրանքը բերեցին, տեսնեմ՝ տուփի վրա ամենամեծը հենց դրա մասին ինֆորմացիան ա գրած՝ 400W (մեծ տառերով): Դա, կարծես, մեր առօրյա կյանքն ա։ Բայց, հանուն արդարության, նաև պետք ա նշել, որ աշխարհի ամենալավ բուհերի շրջանավարտների էլ եմ տեսել նույն «ֆունկցիոնալ անգրագիտություն» ախտորոշմամբ։ Եթե դա որևէ մեկին կարող ա մխիթարել, ապա սա միայն մեր խնդիրը չի»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
