Երևան`   -7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

263
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 11:54
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։