Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք

555
Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 22:48
ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը՝ ԶԼՄ մշտադիտարկման հիման վրա։

2021 թ․ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք։

2020 թ․ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 192 դեպք, 2019 թ․՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.՝ 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք (տե՛ս գծապատկեր 1)։ Ըստ այդմ՝ խախտումների թիվը նվազել է 33-ով (17.2%-ով)՝ 2020 թ․-ի համեմատությամբ, աճել 69-ով (43․4%-ով)՝ 2019 թ․-ի համեմատությամբ, նվազել է 22-ով (12․2%-ով)՝ 2018 թ․-ի համեմատությամբ, աճել 52 դեպքով (32.7%-ով) 2017 թ․-ի համեմատությամբ, նվազել 159 դեպքով (47%-ով) 2016 թ․ համեմատությամբ և 145 դեպքով (47.7%-ով)՝ 2015 թ․-ի համեմատությամբ։ Նշենք, որ եթե 2021 թ․-ին խախտումները նախորդ տարվա համեմատ նվազել են ընդամենը 17 տոկոսով, ապա 2019 թ․ համեմատ դրանք աճել էն 43․4 տոկոսով։

2020 թ. ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել 2019 թ․ համեմատ և չնչին նվազում 2021 թ․-ին։

Այսպիսով՝ 2021 թ․ արձանագրվել է հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 94 դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 17-ով (15․3%-ով)։ 2019 թ․-ի համեմատությամբ աճել է 45-ով (47․9%-ով), 2018 թ․-ի համեմատությամբ նվազել է 40-ով (29․8%-ով), 2017 թ.-ի ցուցանիշի համեմատ աճել է 57 դեպքով (60.6%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ նվազել է 69-ով (42.3%-ով), իսկ 2015 թ.-ի ցուցանիշի համեմատ 107-ով (53․2%-ով)։

2021 թ․ արձանագրվել է 51 անհատական բնույթի դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ այս ցուցանիշը նվազել է 30 դեպքով (37%-ով)։ 2019 թ․ համեմատ այդ ցուցանիշն աճել է 10-ով (19.6%-ով), 2018 թ․-ի համեմատ 4 դեպքով (7.9%-ով), 2017 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 19 դեպքով (27.1%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ՝ 118-ով (70.2%-ով), իսկ 2015 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ՝ 52-ով (50.5%-ով):

2021 թ․ արձանագրվել է նաև ընտրությունների համատեքստում ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 14 դեպք:

Առավել մեծ թվով խախտվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (86 դեպք)՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի կեսից ավելին՝ 54%։ Արձանագրվել է այս իրավունքի խախտման 60 դեպք հավաքների ընթացքում, 21 անհատական բնույթի դեպք և 5 դեպք ընտրությունների համատեքստում։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն նվազել է 22,5%-ով (111 դեպք 2020 թ․-ին)։

2019 թ․-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 44 դեպքում (դեպքերի 48․8%), 2018 թ.-ին 76 դեպքում (դեպքերի 42%)։ 2017 թ.-ին գրանցվել է այդ իրավունքի խախտման 16 դեպք (դեպքերի 15%-ը)։ 2016 թ.-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 157 դեպքում (ընդհանուր դեպքերի 46.4%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 70 դեպքում (ընդհանուր դեպքերի 23%-ը)։

Երկրորդ ամենաշատը խախտված իրավունքը խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքն էր։ 2021 թ․ արձանագրվել է խախտման 83 դեպք (ընդհանուր խախտումների 52․2%): 2020 թ․ ընթացքում արձանագրվել է խախտման 101 դեպք՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 52․6%-ը։ 2019 թ․-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 71․3%-ով (29 դեպք):

2018 թ․-ին խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 81 դեպքում (դեպքերի 44․8%): Ընդ որում՝ 73 դեպքն արձանագրվել է 2018 թվականի ապրիլի 7-25-ն ընկած ժամանակահատվածում։ 2017 թվականին այդ իրավունքը խախտվել էր 17 դեպքում (դեպքերի 44․8%), 2016 թվականին՝ 121 դեպքում (դեպքերի 35․8%), իսկ 2015 թվականին՝ 96 դեպքում (դեպքերի 31․6%):

Առավել հաճախ խախտվել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը՝ 68 դեպք (42․8%):

2020 թ․-ին արձանագրվել է այդ իրավունքի խախտման 84 դեպք (դեպքերի 43,8%), 2019 թ․-ին՝ 41 դեպք (դեպքերի 45․5%)։ 2018 թ․-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 84 դեպքում՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 46․4%-ը, 2017 թ.-ին՝ 62 դեպքում՝ կազմելով 49.1%-ը։ 2016 թ.-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 141 դեպքում (ընդհանուր դեպքերի 41.7%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 37 դեպքում (ընդհանուր դեպքերի 12.2%-ը)։

Կարող ենք փաստել, որ առավել հաճախ խախտվող իրավունքների շարքում առաջատարները շարունակում են մնալ անձնական ազատության և անձեռնմխելիության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները։

Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (123 դեպք, ընդհանուր խախտումների 77.4%-ը)։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ