«Նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ․ սա խտրություն չէ՞»․ Բլեյանը՝ Անդրեասյանին
![]() Այսօր՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց․ «Հայաստանի հանրակրթական ծրագրով պետական ուսումնական հաստատությունում նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ․ սա խտրություն չէ՞»։ Ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց․ «Կառավարության քաղաքականությունն է, որն արտացոլված է իրավական ակտերում։ 2020 թվականի հունվարի մեկից սահմանվել է նվազագույն դրույքաչափ 108 հազար 8 հարյուր դրամի չափով։ Դա հենց նպատակ է ունեցել միասնականացնել դաշտը նվազագույն մասով, որպեսզի չունենանք դպրոց, որտեղ դրույքաչափը կհաշվարկեն ավելի ցածր։ Բայց մենք ունենք իրավիճակ, որն ուղղակիորեն պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման բանաձևով, որով դպրոցները ստանում են տարբեր հնարավորություններ և սահմանում են տարբեր դրույքաչափեր»։ ԿԳՄՍ փոխնախարարը նշեց նաև, թե ինչ փոփոխություններ են նախատեսում նշված մասով։ |

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13108.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
15407.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
17303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
14503.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
13703.04.2026, 11:18
«Ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր». Նիկոլ Փաշինյանը՝ երեխաներին (տեսանյութ)
11903.04.2026, 10:54
