«ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել». Գևորգ Էմին-Տերյան
![]() ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. ԵՊՀ-ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ՝ նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։ Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանն ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչն օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16-ին։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանն այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։ Գուցե ԵՊՀ-ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»: ![]() Աղբյուրը` Գևորգ Էմին-Տերյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06

