«Իմ կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի»․ Սրբուհի Գրիգորյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է. «Շուկայում բանջարեղենի գները խոսում են գյուղատնտեսության ոլորտի ներկա իրավիճակի մասին։ Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ առաջին անհրաժեշտության բանջարեղենի՝ ամենաշատ օգտագործվողի՝ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի։ Գյուղացիներն արդեն խոսում են ազոտական պարարտանյութի անտրամաբանական գնի մասին... Անհրաժեշտ է անհապաղ վերաբացել գյուղնախը և համապատասխան քաղաքականություն մշակել։ Այդ խնդիրը կային նաև մինչև պատերազմը, հիմա՝ առավել ևս՝ հասկանալի պատճառներով, չթվարկեմ։ Եթե այդ ուղղությամբ ոչինչ չարվի՝ աղքատ բնակչության թիվն ավելանալու է՝ ավելացնելով նաև կիսաքաղց երեխաների թիվը։ Չի կարելի ասել՝ ունեցեք շատ երեխաներ՝ նրանց կերակրելու քաղաքականությունն ու տեսլականը չունենալով»։ Աղբյուրը` Սրբուհի Գրիգորյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
