Կենդանաբանական այգու արձագանքը՝ կենդանիների անկման լուրերին
![]() Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Արձագանքելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, կենդանիների՝ սովից անկումների վերաբերյալ շրջանառվող կեղծ լուրերին՝ պարզաբանում ենք․ Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Աղբյուրը` Երևանի կենդանաբանական այգի |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
