Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բաքուն հայտնել է, որ վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին

799
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 21:00
Բաքուն հայտնել է, որ վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ Մաթևոսյանն այսօր ցերեկն իբրև թե մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։