«18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում». Տիգրան Արզաքանցյան
![]() «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ ՊՆ այսօրվա հաղորդագրության), բոլորը 18-19 տարեկան երեխաներ, որ չէին հասցրել կյանք տեսնել։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվում, դասեր չենք քաղում, չենք համախմբվում, վճռական որոշումներ չենք կայացնում, տղերքին չենք ափսոսում։ Բավական է: Ժամանակն է իրապես գործել, սա այլևս անթույլատրելի է։ Ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ պետք է համախմբվել ու պահանջել՝ անհրաժեշտ է մոբիլիզացում, հնարավոր ամբողջ ներուժի համախմբում։ 18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում, նրանց ժամ առաջ պետք է փոխարինեն պայմանագրային զինծառայողները, այլապես մենք մի ամբողջ սերունդ կկորցնենք՝ դրա իրավունքը չունենք: Դեռ երկար կարող եմ թվարկել, թե էլ ինչ է պետք անել, բայց բոլորս էլ ամեն ինչ շատ լավ գիտենք, ժամանակն է սկսել գործել ու սկսել նշածս կետից, այլապես այս մղձավանջը մի օր կավարտվի մեզ համար այլևս անդառնալի՝ պատմական հետևանքներով»։ Աղբյուրը` Տիգրան Արզաքանցյան |

«Նոր իմացա՞ր, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
6714:24
«Արդյոք կողմերը կկարողանան ամերիկա-չինական մրցակցությունը պահել վերահսկվող շրջանակներում»․ Արտակ Զաքարյան
7813:24
«Ոչ միայն Դոնբասը. Պուտինը ցանկանում է վերահսկել Կիևն ու Օդեսան»․ #FT
13713:19
Էրդողանի գլխավոր խորհրդականը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը
11412:34
«Աշխարհը վերադառնում է այն ժամանակներին, երբ ամեն ինչ որոշվում էր ուժով»․ Լավրով (տեսանյութ)
13511:21
Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը
15610:37
