Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Պաշտոնական տեղեկատվությունների ղազախական ալիքը ջնջել է 164 զոհի մասին լուրը

1072
Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 00:00
Պաշտոնական տեղեկատվությունների ղազախական ալիքը ջնջել է 164 զոհի մասին լուրը

Թելեգրամ-ալիքը, որը գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվություններն է հրապարակում Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, ջնջել է երկրում անկարգությունների ժամանակ սպանված 164 մարդու մասին հաղորդագրությունը։
Ավելի վաղ թելեգրամ-ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում անկարգությունների ժամանակ մահացել է 164 մարդ, ամենից շատ՝ Ալմաթայում՝ 103 մարդ։
Ըստ Vlast-ի ղազախական խմբագրության, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իրենք այս տվյալները չեն տրամադրել: