Ղազախստանում անկարգությունների ժամանակ 160-ից ավելի մարդ է զոհվել
2430
Կիրակի, 09 հունվարի, 2022 թ., 19:06
![]() Ղազախստանում զանգվածային անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ նրանցից 103-ը զոհվել է Ալմաթիում։ «Խաբար 24» հեռուստաալիքը տվյալներով՝ զոհերից 3-ը երեխաներ են: «Զոհերի թվում կան նաև անչափահասներ։ Ղազախստանի երեխաների օմբուդսմենը հաստատել է 11–ամյա և 15–ամյա դեռահասի, ինչպես նաև չորսամյա աղջկա զոհվելու մասին»,– հաղորդում է հեռուստատեսությունը։ Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
