Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժայիններն անցել են ցուցարարների կողմը

729
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 17:15
Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժայիններն անցել են ցուցարարների կողմը

Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժայինները անցել են ցուցարարների կողմը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնում են ականատեսները՝ տեսանյութեր հրապարակելով դեպքի վայրից։

Իրավապահները, ըստ ցուցարարների, ասել են, որ չեն կարող ժողովրդի դեմ գնալ։ Նաև համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ցուցարարները գրավել են ռազմական բեռնատարը և ուժայիններին ստիպել են դուրս գալ մեքենայից։

Ալմաթիում ցուցարարները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա։ Տեսանյութերը հայտնվել են Telegram-ալիքներում: Անկարգությունների մասնակիցները փորձել են մտնել տրանսպորտային միջոցի մեջ։ Ըստ կադրերի՝ վարորդը համոզել է բաց թողնել բժիշկներին։

Ալմաթիում անկարգությունների ժամանակ ծեծի է ենթարկվել շուրջ 500 մարդ, այդ թվում՝ 130 կանայք ու ծերեր, այրվել է 120 մեքենա, ներառյալ 33 շտապօգնության և հրշեջ մեքենա:

Ալմաթիի պարետը հայտարարել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել արմատականների ու ծայրահեղականների կողմից: