Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե արգելքը չընդունվեր, ապա ամեն ամիս Հայաստանում շարունակելու էր օգտագործվել ավելի քան 60 միլիոն մեկանգամյա օգտագործման տոպրակ»․ Է․ Գրիգորյան

950
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 21:06
«Եթե արգելքը չընդունվեր, ապա ամեն ամիս Հայաստանում շարունակելու էր օգտագործվել ավելի քան 60 միլիոն մեկանգամյա օգտագործման տոպրակ»․ Է․ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցնում է․«2022 թվականի հունվարի 1-ից արգելվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների վաճառքը և իրացումը:
Քանի որ հարցումներ եմ ստացել արգելքի հետ կապված, առաջին մեկնաբանության մեջ տեղադրում եմ 2020 թվականի մարտին Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկումը, որտեղ պատասխանել եմ հնչող հարցերին:
Հիշեցնեմ, որ եթե արգելքը չընդունվեր, ապա ամեն ամիս Հայաստանում շարունակելու էր օգտագործվել ավելի քան 60 միլիոն մեկանգամյա օգտագործման տոպրակ, որոնց օգտագործման միջին տևողությունը ընդամենը 15 րոպե է, սակայն օգտագործումից հետո ևս մի քանի հարյուր տարի շարունակելու էին սավառնել երկնքում, կախված լինել ծառերի ճյուղերից կամ լողալ Հայաստանի գետերում և լճերում:
Տեղեկացնեմ նաև, որ մեկանգամյա պլաստիկ տոպրակների արգելքին զուգահեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն մեկնարկել էր պլաստիկ շշերի կանխավճարային-հետգնման համակարգի ներդրման աշխատանքների, որի արդյունքում շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի ավելի քան 90-95% կրճատել նաև պլաստիկ շշերով աղտոտման ծավալները Հայաստանում: Այս աշխատանքներին ակտիվ աջակցում է նաև Հայաստանում Լիտվայի դեսպանատունը»:

Աղբյուրը`   Էրիկ Գրիգորյան