«Մի քանի ակնհայտ իրողություններ կարող ենք արձանագրել». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մի քանի արձանագրում Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի մասին. Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի մասին առաջին պաշտոնական տեղեկատվությունն է հայտնվել։ Մի քանի ակնհայտ իրողություններ կարող ենք արձանագրել. - ԱՄՆ-ն, իհարկե, փորձելու է առավելագույնն անել՝ Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար, սակայն Կիևից ակնկալում է հակամարտության քաղաքական կարգավորում՝ անկախ ուկրաինական հասարակության կողմից դրա ոչ միանշանակ ընկալման, - ԱՄՆ-ն, իհարկե, չի պատրաստվում Ուկրաինան «նվիրել» ռուսներին, բայց չի էլ պատրաստվում ՆԱՏՕ-ի դռները բացել Ուկրաինայի առաջ կամ ՆԱՏՕ-ին բերել Ուկրաինա։ Մեծ հաշվով՝ Մոսկվան պետք է հաշտվի այն իրականության հետ, որ Ուկրաինայում ունենալու է ընդամենը կարևոր ազդեցություն՝ առանց վերահսկիչ փաթեթի, ԱՄՆ-ում պետք է ընդունեն Ուկրաինայի «ֆիլանդացման» կամ որևէ այլ մոդելով նեյտրալության օպտիմալությունը, իսկ Կիևում հաշտվեն ՆԱՏՕ-ի անդամությունից հրաժարվելու մտքի հետ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24