Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԱՄՆ-ը որոշիչ հարված կհասցնի, եթե ուկրաինական սահմանին իրավիճակը լարվի». Բայդեն

1786
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 10:48
«ԱՄՆ-ը որոշիչ հարված կհասցնի, եթե ուկրաինական սահմանին իրավիճակը լարվի». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Վաշինգթոնի և դաշնակիցների «որոշիչ հարված» հասցնելու պատրաստակամության մասին, եթե ուկրաինական սահմանին իրավիճակը վատթարանա, այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Բացի այդ, Բայդենը հաստատել է Վաշինգթոնի հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: