Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանցի զինվորականն սպանել է ծառայակիցներին

1336
Կիրակի, 02 հունվարի, 2022 թ., 21:36
Ադրբեջանցի զինվորականն սպանել է ծառայակիցներին

Այսօր երեկոյան «Ղուբաթլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին անհայտ պատճառով ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։
Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:
Ավազլին փախուստի է դիմել։ Միջոցներ են ձեռնարկել նրան գտնելու համար։