«Մի հատ *** էլ կար, է, կհիշեք, Արծրուն Հովհաննիսյան էր անունը». Վազգեն Սաղաթելյան
![]() «Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Այս տարվա ապրիլին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, նույնիսկ ասել, որ հրաժարական կտա, եթե նման արդյունք չգրանցվի: Կենտրոնական բանկը դեկտեմբերի 14-ի դրությամբ կանխատեսում ա 4.2 % աճ: Լրագրողը հարցնում ա այս մասին Քերոբյանին, նա էլ իր հերթին բերում ա որոշ արդարացումներ (գնաճ և այլն) ու վերջում ասում, որ ծանր ժամանակներ էին այդ հայտարարության ժամանակ, մարդկանց լավատեսություն էր պետք՝ դրա համար ասացի: Մի հատ ***դոն կար է, կհիշեք երևի, Արծրուն Հովհաննիսյան էր անունը, դա էլ պատերազմից հետո ասեց մոտավորապես. «Բա հո չէի ասելու քաքի մեջ ենք»: Խնդիրը ստեղ նրանում ա, որ նույնիսկ, եթե դու ստում ես բարի մտադրությունով, դու անում ես դա սեփական վարկանիշի ու խոսքի կշռի հաշվին: Երբ պնդում ես, որ սաղ լավ ա ու հաղթելու ենք, իսկ մյուս օրը ստորագրվում ա խայտառակ կապիտուլյացիա, դա քո վարկանիշի հարցն ա, ըստ էության դրանից հետո դու դառնում ես լեգիտիմացված ***դոն: Պիտի դա ընդունես ու ապրես հետայսու այդ կարգավիճակով ու չփորձես հետո գալ ու լավ տղա խաղալ: Դա, եթե կուզես, պիտի լինի քո զոհաբերությունը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Պետք ա լինի պատասխանատվություն խոսքերի համար, այլ պարագայում դա պարզապես աղմուկ ա: Որևէ մեկը պարտավոր չէ քեզ հավատալ դրանից հետո, ինչ էլ ասես, մարդը մտածելու ա էս ***դոնը հաստատ ուզում ա գլխներիս տակ փափուկ բարձ դնի: Դու փաստացի նույնիսկ գլխի տակ բարձ դնող այլևս չես կարող լինել, քանի որ հենց մարդիկ քեզ տեսնում են բարձը ձեռքդ, ասում են էս ***դոնը հաստատ գալիս ա մեր գլխի տակ դնի: Իսկ բարձ դնող երբեմն պետք ա, դրա համար կգտնեն մեկ ուրիշ ***դոն, որը կհամաձայնի կատարել էդ ֆունկցիան: Քաղաքական գործչի հրապարակային խոստումը քուչում երդվելու կամ քֆուր ուտելուն հավասար բան ա: Չի կարելի դա անել, խաբել, հետո լավ տղու դեմքով իջնել ֆուտբոլ խաղալու, քանի որ ամեն ցանկացողը թքելու ա դեմքիդ ու լինելու ա ճիշտ: Էս ա միակ տրամաբանությունը, մնացածը անիմաստ ու էժան կռուտիտներ են»: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
71120.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17813.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51930.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88406.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77323.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61618.05.2026, 01:12
