Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Հանրության մոտ կասկածներ կան». Արծվիկ Մինասյան

922
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 17:00
«Հանրության մոտ կասկածներ կան». Արծվիկ Մինասյան

«Մեր խնդիրը ոչ թե որևէ բանում մեղադրելն է, այլ հակառակը՝ կան կասկածներ, և այդ սուբյեկտներն իրենք պետք է փարատեն այդ կասկածները»,- ԱԺ-ում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:

«Հանրության մոտ կասկածներ կան, մենք հնչեցնում ենք: Հակառակն ապացուցելու պարտականությունն իրենց վրա պետք է լինի: Իրենք պետք է բերեն՝ փաստերով, ապացույցներով, հիմնավորումներով, կոնկրետ ծախսումներով ասեն՝ չէ՛, էս է, որ մենք էլ ասենք՝ ճի՛շտ է ասում»,- ասաց Ա. Մինասյանը: