Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով

1122
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 18:18
Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով

Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է՝ թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով, հայտնում է 72.ru պորտալը։

«Թռիչքը նախատեսված էր ժամը 07:20-ին։ Թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղյալ է հայտարարվել։ Ուղևորների կեսը գնացել է տուն։ Նոր չվերթ են խոստանում երեկոյան»,- ասել է ուղևորներից մեկի հարազատը։

Համացանցում հայտնվել է տեսանյութ միջադեպից, որտեղ երևում է՝ ինչպես է բռնկվում օդանավի ձախ թևը։

Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով