Նախարարությունը հրապարակել է գալիք տարի բարեկարգվող հուշարձանների ցանկը
![]() ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը տեղեկացնում է. «Նախագծով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128․439․600 դրամ (ներառյալ ԱԱՀ), որով կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի (X-XI դարեր) պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղման և միջնաբերդի պարիսպների հարավ-արևմտյան հատվածի, եկեղեցու և երկու բաղնիքների ամրակայման, նորոգման և վերականգնման, նույն մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու (1846 թ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի (13-րդ դ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, նույն մարզի «Տավուշ» ամրոցի (X դար) տարածքի պեղման, ինչպես նաև պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման, ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենի-1» քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. թվագրվող գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքներ։ Աղբյուրը` Արման Անդրիկյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
