«Չինաստանը Լիտվայի հանդեպ առևտրային բոյկոտ է կիրառում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Չինաստանը Լիտվայի հանդեպ առևտրային բոյկոտ է կիրառում՝ ի պատասխան Լիտվայում Թայվանի ներկայացուցչության բացման: Ընդ որում, բոյկոտի հետևանքով բարդ կացության մեջ է հայտնվում գերմանական հանրահայտ «Կոնտինենտալ» ընկերությունը, որն արտադրում է մեքենաների անվադողեր: Չինաստանն արգելել է այդ ընկերության Լիտվայի գործարանի արտադրանքի մատակարարումն իր շուկա: Իսկ Կոնտինենտալի գործարանն էլ խոշորագույն արդյունաբերական ռեսուրսն է Լիտվայում: Չինաստանի բոյկոտն ազդում է նաև Լիտվայում գործունեություն ծավալող մի քանի այլ գերմանական ընկերությունների վրա: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն այդ առնչությամբ հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Մտահոգված է նաև Եվրոհանձնաժողովը: Այս ամենն ընդամենը մի փոքր դրվագ է այն մասին, թե որքան բարդ ու բազմաբնույթ են միջազգային հարաբերություններն ու շահերի փոխկապակցվածությունը, հանգույցները, թե ինչ էական դերակատարում ունեն տնտեսական շահերը, տնտեսական խոշոր կորպորացիաների հետաքրքրությունները և այլն: Եվ որքան «պարզունակ» է այդ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում առկա բովանդակության զգալի մասը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
