Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»

1215
Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 12:12
Կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել խոշոր չափի՝ մոտ 15 միլիոն դրամ գումար, ապա դիմել փախուստի։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։